Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ համերգային ծրագրով ներկայացան Հայաստանի և Արցախի ազգային նվագարանների նվագախմբերը՝ Նորայր Դավթյանի և Լևոն Սարդարյանի ղեկավարությամբ: Երկմասանի համերգային ծրագրում ընդգրկված էին երկու նվագախմբերի հետևյալ հեղինակների լավագույն կատարումներն ու մշակումները` Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Խաչատուր Ավետիսյան, Գրիգոր Հախինյան, Արա Գևորգյան և այլ հեղինակների ստեղծագործություններ: Երեկոյին մասնակցում էին նաև սիրված երգիչ Վարդան Բադալյանը և արցախցի անհատ կատարողներ:
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կողմից կազմակերպած այս միջոցառումը հնարավորություն տվեց մի ամբողջության մեջ միավորել հայկական երգը, գործիքային նվագակցությունը, որը սիրով արձագանքեց երևանյան հանդիսատեսը: