Երևանյան կարճատև դադարից հետո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլը սեպտեմբերի 17-ին, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ գերհագեցած մեծ մենահամերգով։ Համերգային ծրագրում ընդգրկված էր «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայից մինչև Մոցարտ, Սայաթ-Նովայից մինչև Արամ Խաչատրյան, ազգագրականից մինչև գնչուական։
Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը։