Մայիսի 1-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի «Արմենիա Վայն» գինու գործարանում կազմակերպել էր աշխատավորների օրվան նվիրած միջոցառում, որը մեկնարկեց ողջույնի և շնորհավորական ուղերձներով, մասնակիցները շրջեցին մարզի արտադրանքը ներկայացնող տաղավարներով։
Ամբողջ միջոցառման ընթացքը համակցվեց «Ակունք» ազգագրական համույթի երաժշտական կատարումներով։ Համույթն ամբողջ միջոցառման ընթացքում ապահովեց որակյալ և միջոցառմանը բնորոշ երգ-երաժշտությամբ, գեղեցիկ ու յուրօրինակ կատարումներով։ Այնուհետև իրականացվեց համերգային ծրագիր՝ Հայաստանի պարի պետական անսամբլի և «Ֆոլկ Մոդեռն» անսամբլի ելույթով։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Գաթա Բենդ»-ը, Վարդան Բադալյան և այլ արտիստներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի արտադրության կազմակերպությունների աշխատակիցներ, մշակութային գործիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, նախարարության ներկայացուցիչներ, այլ հանրային դեմքեր։