Զոհրաբ Բակալյան

Գլխավոր բալետմայստեր

Ծնվել է 1988թ․ հունիսի 11-ին, Երևանում: 1995-2005թթ սովորել է Երևանի թիվ 103 միջնակարգ դպրոցում, 1999-2002թթ՝ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլին կից պարային ստուդիայում: 2005-10թթ ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում՝ բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կուրսում: 2010-12թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2004թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում նախ որպես պարախմբի արտիստ, 2016թ-ից՝ փորձավար, 2019թ-ից՝ գեղարվեստական ղեկավարի օգնական, 2023թ-ից՝ բալետմայստեր: 2024թ-ից անսամբլի գլխավոր բալետմայստերն է։ 2009-14թթ «Բարեկամություն» անսամբլի կազմով որպես պարող հանդես է եկել Ա.Խաչատրյանի «Սպարտակ» ներկայացման մեջ: Անսամբլի կազմով ներկայացրել է հայկական մշակույթը կառավարական, ինչպես նաև պետական մի շարք միջոցառումների ժամանակ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս, հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում՝ ՌԴ-ում, Չինաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում, Իսրայելում, Սիրիայում, Բելառուսում, Քաթարում, Իրանում, Բուլղարիայում և այլուր: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2019թ․՝ ՀՀ մշակույթի  նախարարության ոսկե մեդալի:

Spread the love