Վյաչեսլավ Ախմետզյանով

Երաժիշտ-կոնտրաբասահար

Ծնվել է 1980թ. հունվարի 24-ին, Ռուսաստանի Դաշնության, Պերմ քաղաքում: Սովորել է տեղի երաժշտական դպրոցի դաշնամուրի, այնուհետև՝ կոնտրաբասի բաժիններում: 1999-2004թթ ուսանել է Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում` Վլադիմիր Խոմենկոյի դասարանում: 2001-18թթ աշխատել է Ռուսական ֆիլհարմոնիայում որպես նվագախմբի արտիստ: Ակտիվորեն մասնակցել է Մոսկվայում կայացած երաժշտական միջոցառումներին: Հանդես է եկել Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից  «Նոր երաժշտության ստուդիա» անսամբլի մենակատարների կազմում և «Ivanov Vibe Band» ջազային խմբում: Որպես երաժշտության հեղինակ և գործիքավորող հանդես է եկել մոսկովյան թատրոնների հետևյալ բեմադրություններում՝ «Мастерская Петра Фоменко»,  «В гостях у барона Мюнхгаузена», «Где-то за радугой», Ելենա Կաբուրովայի ղեկավարած «Солнце на верёвочке» և «Современник» թատրոնի «Шагает Солнце по бульварам»։ 2019-23թթ զբաղեցրել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի երաժշտական ղեկավարի պաշտոնը: 2022-23թթ աշխատել է Ռուսաստանի պետական ակադեմիական մեծ թատրոնում որպես կամերային խմբի կոնցերտմայստերի տեղակալ: 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես երաժիշտ (կոնտրաբասահար):

Spread the love