Ոստան Մնացականյան

Արտիստ

Ծնվել է 1965թ. հունիսի 8-ին, ՀՀ Արարատի մարզի Արբաթ գյուղում:

  • 1972թ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։
  • 1982թ. ընդունվել է Հովհաննես Ադամյանի անվան ռադիոէլեկտրոկապի տեխնիկում։
  • 1983-1985թթ ծառայել է խորհրդային բանակում:
  • 1991-1992թթ. աշխատել է Շահումյանի ԱԳՊ պահակային ծառայությունում որպես հերթափոխի պետ։
  • 1992թ-ին գ.Արբաթում աշխատանքի է անցել որպես զինսեղանի վարիչ:
  • 1996թ-ին աշխատել է Մասիսի զինկոմիսարիատում որպես տեսուչ։
  • 1988թ-ին ընդունվել է «Սասուն» ազգագրական երգի և պարի համույթ որպես երգիչ:
  • 2004թ-ից աշխատում է Արգավանդի միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։
  • 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում։

Բազմաթիվ համերգային ծրագրերով հանդես է եկել տարբեր երկրներում։

Զինվորական բարձր պատասխանատվության համար 2006թ-ին արժանացել է սպայի /լեյտենանտ/ կոչման: Պաշտպանության նախարարի կողմից ստացել  է մարզի «Լավագույն զինղեկ» հուշանվերը։

2016թ-ին մասնակցել է «Քառօրյա» պատերազմին պաշտպանելով Հադրութի շրջանի 118-րդ դիրքը։

Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 44-օրյա պատերազմում։

 

Spread the love