Վարուժան Դավթյան

Արտիստ

Ծնվել է 1960թ. սեպտեմբերի 7-ին, ՀՀ Թալինի շրջանի Աշնակ գյուղում: 1967-75թթ սովորել է Աշնակի, 1975-77թթ՝ Երևանի թիվ 125 միջինակարգ դպրոցում: 1977-78թթ աշխատել է «Էլեվատորշին» ՇՄՇ-ում: 1978-83թթ սովորել է  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1983-88թթ աշխատել է Հայաստանի ռադիոպետկոմի «Ակունք» ազգագրական համույթում որպես արտիստ, 1987-91թթ` Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործկոմում, 1991-92թթ` Երքաղխորհրդի գործկոմի ՃՔ գլխավոր վարչությունում, 1992-96թթ` Էրեբունու շրջխորհրդի գործկոմում, 1996-97թթ` Երևանի քաղաքապետարանի Խորհրդային բաժնում, 1997-99թթ` Նոր Նորքի թաղապետարանում, 1999-2009թթ` Էրեբունի թաղապետարանում, 2009-23թթ՝ Երևանի քաղաքապետարանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: 2016-19թթ համատեղության կարգով աշխատել է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում։

Spread the love