Վարուժան Ալբարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1992թ. հոկտեմբեր 3-ին, Երևանում: 1999-2009թթ սովորել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում: 1999-2009թթ պարել է «Գոլդ Սթարս» պարային համույթում: 2009թ. ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին: Շրջագայել է մի շարք երկրներում և քաղաքներում՝ Ստամբուլ, Թայլանդ, Կռասնոդար, Մոսկվա, Արաբական Միացյալ Էմիրություներ, Դոնի Ռոստով, Սոչի, Արմավիր և այլն: 2009-15թթ սովորել և պարել է «Բերդ» պարային անսամբլում: 2015թ. ավարտել է ՀՊՄՀ պարարվեստի մագիստրատուրան: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հանդես է եկել «Բերդ», «Սարդարապատ», «Լեզգինկա», «Հովիվներ», «Սուսերով պար», «Քոչարի», «Խաղ-պար», «Գյումրվա պատկերներ» և այլ պարային համարներում:

Spread the love