Վարդուհի Կարապետյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ. հոկտեմբերի 23-ին, ՀՀ Աբովյան քաղաքում։ 2008-15թթ հաճախել է սպորտային պարերի դպրոց։ 2009-17թթ սովորել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։ 2014թ-ից մասնակցել է «Արծափ» պարային դպրոցի դասընթացներին։ 2017-21թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժնում` ստանալով անսաբլի դերասանուհու որակավորում։ Նույն տարում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին։ Հաճախել է Արիկ Ասատուրյանի արվեստանոց: 2021թ-ից դասավանդում է «Արծափ» պարային դպրոցում, իսկ 2022թ.-ից` «Պանդա» մանկական զարգացման կենտրոնում: 2022թ-ից փորձաշրջան է անցել, իսկ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։ Անսամբլի կազմում մասնակցել է մի շարք համերգների, միջոցառումների: 2022թ. հյուրախաղերով եղել է Վրաստանում, 2023թ. մասնակցել է Վիեննայում կայացած փառատոներին:

Spread the love