Վալերի Հովհաննիսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2006թ․ փետրվարի 25-ին, Երևանում։

  • 2012թ-ից սովորել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքի հիմնական դպրոցում:
  • 2020-2024թթ ուսանել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժին:
  • 2024թ. ընդունվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի և մանկավարժության բաժին:

 

  • 2014թ-ին ընդունվել է «Պրոֆ Արտ» պարային համույթ:
  • 2022-2024թթ պարել է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» պետական անսամբլում:
  • 2023թ ընթացքում որպես փորձաշրջան պարել է Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում:
  • 2024թ-ից մինչ օրս դասավանդում է «Պրոֆ Արտ» պարային ստուդիայում որպես պարուսույց:
  • 2025թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։

«Պրոֆ Արտ» պարային համույթի կազմում 2018թ. մեկնել է համերգային շրջագայության Վրաստանի Հանրապետություն, 2019թ` Բուլղարիա, Թուրքիա, 2022թ` Արաբական Միացյալ Էմիրություններ, 2023թ` Կիպրոս:  ԱՄՆ-ում RCF GOLDEN GATE-ի հետ շրջագայել է շուրջ 25 նահանգներ ներկայացնելով Հայաստանը, Հայաստանի մշակույթը: Նույն տարում մասնակցել է Երևանի պարարվեստի քոլեջի հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառմանը:

  • 2023թ-ին մասնակցել է Ազատ Ղարիբյանի ծննդյան 100 ամյակին նվիրված միջոցառմանը: Անսամբլի կազմում հանդես է եկել Գյումրիում, Կապանում և Երևանում:

Spread the love