Վահե Համբարձումյանց

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ. մարտի 9-ին, Երևանում: 2009-19թթ սովորել է Երևանի Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցում: 2019թ. ընդունվել է Հայաստանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժին: Պարարվեստով սկսել է զբաղվել 2010թ-ից Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթում: 2020թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին: 2020թ. անցել է պրակտիկա Հայաստանի պարի պետական անսամբլում։ 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հյուրախաղերով 2013թ. եղել է Հունաստանում, 2015թ.՝ Իտալիայում, 2022թ.՝ Վրաստանում:

Spread the love