Վահան Զաքարյան

Երաժիշտ-սրնգահար

Ծնվել է 1998թ. հուլիսի 30-ին, Երևանում: 2005-14թթ սովորել է Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցում: 2013թ. ավարտել է Երևանի Ա.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը: 2014-16թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական գործիքների բաժնում: 2020թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական ֆակուլտետը (բլուլ), ստացել բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է մագիստրատուրայում: Համագործակցել է «Գաթա բենդ» երաժշտական խմբի, «Շարմ Հոլդինգի» ընկերության հետ, մասնակցել է մի շարք համերգային ծրագրերի և միջոցառումների: 2022թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երաժիշտ:

Spread the love