Վադիմ Դադայան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 2003թ. մարտի 14-ին, ԼՂ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում: 2008-16թթ սովորել է Հադրութ քաղաքի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, 2012-17թթ՝ Տողի Արվեստի դպրոցում: 2021թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը (քամանչահար): 2018-20թթ աշխատել է Տողի Արվեստի դպրոցում որպես քամանչայի դասատու, 2020-22թթ՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբում և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթում: 2022թ-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երաժիշտ-քամանչահար:

Spread the love