Թինա Շիրվանյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1995թ. հունվարի 18-ին, Իրանում: 2001-08թթ սովորել է Թեհրանի «Մարիամ» հայկական դպրոցում, 2008-2012թթ՝ Շահիդ Ֆահմիդեի ավագ դպրոցում, 2012-2016թթ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան: 2016-2018թթ սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական գործիքների ճարտարագիտության և չափագիտության մագիստրատուրայում: Զուգահեռ ուսմանը պարել է «Կռունկ» պարային անսամբլում: 2023թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ընդլայնված կենսաբանության դասընթացները: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Ընդգրկված է անսամբլի պարային խմբի ողջ ծրագրում, իսկ որպես մենապարուհի հանդես է եկել «Շալախո», «Թամզարա» և «Նավասարդ» բեմադրության մեջ: 2024թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

Spread the love