Սուսաննա Կյուրեխյան

Երգչախմբի արտիստ

Ծնվել է 1984թ. հունվարի 6-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղում: 1991-2001թթ սովորել է Ռինդի միջնակարգ դպրոցում: 2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ստացել ակադեմիական երգեցողություն մասնագիտություն և մագիստրոսի աստիճան: 2010-12թթ շարունակել է ուսումը նույն կոնսերվատորիայում՝ ակադեմիական երգեցողության կատարողական և բարձրագույն վարպետություն որակավորումով: 1998-2003թթ աշխատել է «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության երգչախմբում որպես երգչուհի: 2003թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: 2004-08թթ աշխատել է «Քնար» վոկալ-քառյակում, 2004-09թթ՝ Սաղմոսավանքի եկեղեցում որպես երգչուհի, 2009-13թթ՝ Հայ կրթական հիմնարկության «Նռան Հատիկ» կամավորական խմբում որպես հիմնադիր-ղեկավար, 2010-14թթ՝ Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում որպես վոկալի ուսուցչուհի: Որպես երգչուհի 2017թ-ից աշխատում է նաև «Կէան» կրթամշակութային կենտրոնում՝ կատարելով ծիսական երգեր և Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցում: 2012թ. ունեցել է մենահամերգ Երևանի Ա.Խաչատրյանի տուն-թանգարանում («Հայկական ռոմանսներ» խորագրով): 2013թ․ Մոսկվայի «Այբ» դպրոցի երեխաների հետ Ծաղկաձորում վոկալի վարպետության դասընթացներ է անցկացրել: 2014թ-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես վոկալի դասախոս: 2006թ. արժանացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի միջոցառմանն ակտիվ մասնակցության համար շնորհակալագրի, իսկ 2013թ.՝ Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի շնորահակալագրի: Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Եգիպտոսում, Հոլանդիայում, Կալինինգրադում և Վրաստանում: 2013թ. արժանացել է նաև ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2015թ.՝ ԵԹԿՊԻ «Ուսուցման և ուսումնառության ժամանակակից մեթոդներ» վերապատրաստման դասընթաց հավաստագրի:

Spread the love