Սոնա Լևոնյան

Մենապարուհի

Ծնվել է 1998թ. հուլիսի 12-ին, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: 2012թ. ավարտել է Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը և Եղվարդի «Արս Մաժոր» արվեստի դպրոցի պարարվեստի բաժինը, 2015թ.՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժինը, 2020թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության բաժինը: 2015թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ, ապա՝ մենապարուհի: Մենապարերով հանդես է եկել Խ.Ավետիսյանի «Կռունկներ», «Իմ եղեգն», Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործություններում, Հ.Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Անուշ» երաժշտական-պարային ներկայացման մեջ, որտեղ մարմնավորել է Ընկերուհու կերպարը: Հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Վրաստանում, Իրանում, Ֆրանսիայում: 2019թ․ և 2023թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի, 2024թ․` ոսկե մեդալի:

Spread the love