Սոնա Ցականյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ. մարտի 4-ին, Երևանում: 2010-19թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում: 2009թ-ից հաճախել է ԵՔՄՍԿ-ի «Կռունկ» պարային անսամբլ: 2015թ. անսամբլի կազմում մասնակցել է Վրաստանում կայացած «Հայկական պարի օրեր Վրաստանում» փառատոնին: 2017թ. հաճախել է Գայանե Փայտյանի «TV IDEAL» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայի 6-ամսյա դասընթացին: 2018թ. «Կռունկ» պարային անսամբլով Վրաստանում մասնակցել է պարի միջազգային փառատոնի: 2019-20թթ սովորել է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տուրիզմի բաժնում: 2020-23թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում և ավարտել որպես ժողովրդական պարային համույթի դերասանուհի: 2021թ. մասնակցել է Հայ ավանդական ժողովրդական բեմական պարի ուսուցման մեկամսյա սեմինարին: 2022թ-ից հաճախել է, իսկ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2022թ. անսամբլի կազմում մասնակցել է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին, որը կայացել է Վրաստանում:

Spread the love