Սիրակ Մկրտչյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1986թ. հունիսի 22-ին, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 1995-2000թթ սովորել է Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի դուդուկի բաժնում, 2000-03թթ՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, զուգահեռ դասավանդել է Հրազդանի Ա.Բաբաջանյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում որպես դուդուկի և շվիի ուսուցիչ։ Ուսումնառության տարիներին մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոների և արժանացել մրցանակների ու պատվոգրերի։ 2003-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի բաժնում։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դուդուկահար։ 2008-10թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես երաժիշտ։

Spread the love