Շուշանիկ Շողունց

Արտիստ

Ծնվել է 1993թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: 2000-10թթ սովորել է Ս.Մկրտումյանի անվան միջնակարգ դպրոցում: 2010թ. ընդունվել է Երաժշտական արվեստի նախապատրաստական բաժին, որն ավարտել է 2011թ.: 2011-15թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում: 2015թ. ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան, ստացել երաժշտական արվեստի մագիստրոսի կոչում: 2014-16թթ երգել է «Արտ վոկալ» անսամբլում: 2019թ. աշխատել է Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում: 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում:

Spread the love