Սաթենիկ Ղազարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2002թ. սեպտեմբերի 15-ին, Երևանում: 2008-11թթ սովորել է Երևանի Ա.Միկոյանի անվանթիվ 166 միջնակարգ դպրոցում: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2020թ. ավարտել է քոլեջի դասական պարի բաժինը: 2015թ. մասնակցել է Վորոնեժ քաղաքում կայացած «Անտրե» միջազգային փառատոնին, 2018թ.՝ Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին, 2019թ.՝ Թբիլիսիի Վ.Չաբուկիանիի անվան մրցույթին և արժանացել ժյուրիի համակրանք մրցանակին: 2019թ. մասնակցել է Երևանում կայացած «Գլոբալ Ֆեստ» միջազգային մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ «մոդեռն» անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: 2021թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության բաժին: Նույն թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Անսամբլի կազմով 2021թ. մանսնակցել է Դուբայ քաղաքում կայացած «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. Փարիզում և Մարսելում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա եզրափակիչ երկու գալա-համերգներին: Հանդես է եկել Կոմիտասի «Կռունկ», Վ.Մոցարտի «Մոցարտ» և այլ պարային համարներով: 2024թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

 

Spread the love