Սասուն Ոսկանյան

Արտիստ

Ծնվել է 1991թ. հունիսի 28-ին, ԼՂ Մարտունի քաղաքում։ 1997-2006թթ սովորել է Մարտունի քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 7 տարի հաճախել է արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին։ Մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել բազմաթիվ պատվոգրերի։ 2003թ. մասնակցել է «Ամադեոս» մրցույթին և արժանացել ոսկե մեդալի։ 2009-11թթ ծառայել է հայկական բանակում։ 2008-16թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, ստացել է մագիստրոսի կոչում։ 2016-17թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես երգիչ։ 2017-23թթ աշխատել է ՀՀ ՊՆ ԶՈՒ-ի երգի-պարի համույթի երգչախմբում որպես երգիչ։ Արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և պարգևների: 2018թ-ից համատեղության կարգով աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում։

Spread the love