Սարգիս Բաղդասարյան

Արտիստ

Ծնվել է 1938թ. նոյեմբերի 18-ին, ՀՀ Աշտարակի շրջանի Ավան գյուղում։ 1957թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1957-60թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1962-67թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1970-95թթ աշխատել է Երևանի քիմիատեխնոլոգիական տեխնիկումում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1996թ. ընդունվել է աշխատանքի Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանում որպես կրթության և մշակույթի առաջավոր մասնագետ։ Աշխատանքին զուգահեռ 1970-ական թվականների սկզբից մասնակցել է Մարո Մուրադյանի հիմնադրած «Ակունք» ազգագրական երաժշտական խմբի աշխատանքներին և մինչև օրս աշխատում է նույն անսամբլում, որը գործում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։ 2012թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

Spread the love