Սարգիս Ալավերդյան

Արտիստ

Ծնվել է 1949թ. մարտի 1-ին, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: 1966թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1966-73թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ Աշխատել է ՀՀ Թեթև արդյունաբերության նախարարության Հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրոյում որպես գլխավոր մասնագետ: 1982թ․ տեղափոխվել է «Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտ, որտեղ աշխատել է մինչև 1990թ.  որպես արվեստանոցի գլխավոր ճարտարապետ։ Որպես գլխավոր ճարտարապետ 1990-96թթ աշխատել է Նաիրիի շրջանում, 1996-97թթ՝ ՀՀ Կոտայքի մարզում, 1997-98թթ՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ 1999-2002թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման բաժնի գլխավոր մասնագետ։ 1980թ-ից ընդգրկվել է «Ակունք» ազգագրական համույթի կազմում, իսկ 2003-17թթ հանդիսացել է համույթի գեղարվեստական ղեկավարը։ 1980թ-ից Հայաստանի ճարտարապետների միության ադամ է:

Spread the love