Սամսոն Մելիքյան

Տնօրենի տեղակալ

Ծնվել է 2001թ. մայիսի 13-ին, ՀՀ Մեծամոր քաղաքում:

  • 2016թ. ավարտել է Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցը և ընդունվել Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալ բաժին: Քոլեջում եղել է ուսանողական խորհրդի անդամ և ծավալել է մշակութային գործունեություն կազմակերպելով մշակութային միջոցառումներ:
  • 2022թ. ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջը:
  • 2022թ․ ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարման ֆակուլտետ։

2019թ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Ծառայել է հակատանկային մարտկոցում որպես օպերատոր, մի քանի ամիս անց ստացել է կրտսեր սերժանտի կոչում և ստանձնել կառավարման ջոկի հրամանատարի պաշտոնը: Մասնակցել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմին սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը։ 2020թ. հոկտեմբերի 9-ին Հադրութում ստացել է վիրավորում և տեղափոխվել Երևան:

  • 2021թ-ից մասնակցել է մի շարք համերգների և երաժշտական նախագծերի:
  • 2022թ. «Thea Orchestra» նվագախմբի հետ «Ֆրանսիան մեր բարեկամն է. Միշել Լեգրան-90, Ժորժ Կառվարենց-90» խորագրով պետական համերգի շրջանակներում հյուրախաղերով եղել է ՀՀ մի շարք քաղաքներում:
  • 2022 թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր:
  • 2023թ-ից ղեկավարում է «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը։

Իրականացրել է մի շարք երաժշտական նախագծեր՝ «Ֆորշ 55» (2022թ.), «Պարի միջազգային օր» (2023թ.), «Ազատ Ղարիբյան 100» (2023թ.), «Պարի պետական անսամբլ 65» (2023թ.), «Ալթունյան անսամբլ 85» (2023թ.), «Կինոերաժշտություններն ազգային հնչյուններով» (2024թ.), «Ջահանգիր Աղա 150» (2024թ.) և այլն:

Spread the love