Ռաֆիկ Շահբազյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 1993թ. սեպտեմբերի 8-ին, Երևանում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես քամանչահար։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոների և արժանացել պատվոգրերի ու դիպլոմների։ 2010-14թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական արվեստ բաժնում, որտեղ ստացել է քամանչահարի որակավորում։ 2011-12թթ աշխատել է Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: 2014-16թթ ծառայել է հայկական բանակում, մասնակցել է 2016թ. քառօրյա պատերազմին: 2016թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քամանչահար։ Համերգներով հանդես է եկել Երևանում, Հայաստանի մարզերում, ԱՄՆ-ում և Արևմտյան Հայաստանում։ 2010-20թթ նվագել է «Վան նախագիծ» համույթում, մասնակցել է Արևմտյան Հայաստանում բազմաթիվ փառատոների և համերգների։

Spread the love