Ռաֆիկ Հարությունյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1992թ. հունիսի 25-ին, Երևանում: Պարել սկսել է 6 տարեկան հասակից: Առաջին քայլերն եղել է Ազատ Նիկողոսյանի ղեկավարած «Էրեբունի» պարային համույթում: 1999-2007թթ սովորել է Երևանի Գ.Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցում: 2007թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժին, որին համատեղ պարել է Ա.Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթում: Ուսումն ավարտելուց հետո, աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում: 2015թ. ներկայացել է «Կորցրած երազանքի հետքերով» պարային ներկայացման մեջ (նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին), որտեղ հանդես է եկել մենապարով (Դավիթ): Բեմադրել է նաև մի շարք պարային համարներ՝ «Պոպուրի», «Սայաթ-Նովա», «Շալախո», «Պարմանի», «Կարապներ», «Արցախ» և այլն: 2016թ. աշխատել է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլում, 2018թ.՝ ՀՀ ոստիկանության «Նկարագիր» համույթում: 2015թ. դասավանդել է Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: Նույն թվականից (ընդհատումներով) աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2023թ. հիմնել է «Դվին» պարային դպրոցը: 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

Spread the love