Նվարդ Սեդրակյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1994թ. ապրիլի 24-ին, Երևանում: 2000-10թթ սովորել է Երևանի թիվ 140 միջնակարգ դպրոցում: 2003թ. ընդունվել է Շենգավիթի թիվ 5 մշակույթի կենտրոնի վոկալ բաժին: 2004-11թթ սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնի ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցի քանոնի և վոկալի բաժիններում, 2012-15թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնի քանոնի բաժնում՝ պրոֆեսոր Կարինե Հովհաննիսյանի դասարանում: 2013-15թթ ուսանել է նաև Հայաստանի երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի վոկալ բաժնում: 2013թ. մասնակցել է երիտասարդ կոմպոզիտորների «Վերածնունդ» 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել պատվոգրի: 2017թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան: 2016թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես քանոնահար:

Spread the love