
Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 18-ին, ՀՀ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում:
- 1974-82թթ սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
- 1979-82թթ ուսանել է Ա.Բաբայանի անվան երաժշտական դպրոցի կլարնետիդասարանում:
- 1982-86թթ շարունակել է ուսումը Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտականուսումնարանի դուդուկի դասարանում:
- 1988-92թթ դասավանդել է մանկական գեղագիտական կենտրոնի երաժշտականդպրոցում:
- Տավուշի շրջանի Բերդ ավանի երաժշտական դպրոցում հիմնադրել է դուդուկի ևշվիի դասարաններ:
- 1992-96թթ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես դուդուկիև շվիի ուսուցիչ:
- 2025թ․ պրոդյուսեր Արմեն Սարգսյանի հետ Ժողովրդական երաժշտության և պարիազգային կենտրոնում հիմնադրել է Հայաստանի «Արմատ» պետական անսամբլը:
Համագործակցել է մի շարք երաժիշտների և երաժշտական խմբերի հետ: «Armenian NavyBand» խմբի կազմում մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների ևհամերգների: 1997թ-ից համագործակցել է երգչուհի Նունե Եսայանի հետ: Ընկերներիհետ միասին ստեղծել է «Կատուներ» խումբը: Թողարկել է երկու ձայնասկավառակ` «Անտիկ պատմություններ» (2000թ.) և «Ծառաստան» (2009թ.): Վերականգնել ևկատարելագործել է հայկական բլուլը, սրինգը, հայկական երկփող պարկապզուկը,հիմնականում նվագում է հայկական բլուլ և մի շարք այլ գործիքներ: Հիմնադրել է «Վան» նախագիծ խումբը: