Ներեիդա Հարությունյան

Կոնցերտմայստեր

Ծնվել է 1956թ․ օգոստոսի 2-ին, Երևանում: Նախնական կրթությունն ստացել է Երևանի Ա․Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1971թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարան, սովորել է դաշնակահար Վաչե Ումրշատի դասարանում: Երաժշտական կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: 1976թ. ընդունվել է աշխատանքի Երևանի պարարվեստի պետական ուսումնարան որպես կոնցերտմայստեր: 1994թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես կոնցերտմայստեր: 2003թ. արժանացել է ՀՊՄՀ պատվոգրի, 2011թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love