Նելլի Կարապետյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ. հունվարի 26-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: 2010թ. հաճախել է Նոր Խարբերդի Հ.Թլկանտինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոց: Զուգահեռ հաճախել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսաբլին կից ստուդիա, որտեղ սովորել է 5 տարի: 2019թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարերի բաժին: 2020թ-ից հաճախել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ որպես ստաժոր: 2022թ. անսամբլի կազմով մեկնել է հյուրախաղերի Թբիլիսի: Նույն թվականին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը` ժողովրդական պարային համույթի դերասանուհի մասնագիտությամբ և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին: Հանդես է եկել մենապարերով «Որսորդների պար» և «Նավասարդ» ստեղծագործություններում: 2022թ-ից աշխատում է «Մինիսո» ընկերությունում որպես խորհրդատու-վաճառողուհի և «Ուոնդերքիդ Քինդերգարդեն» մանկապարտեզում որպես պարուսույց: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love