Նարինե Զաքարյան

Արտիստ

Ծնվել է 1960թ. հունիսի 17-ին, Երևանում։ 1967-77թթ սովորել է Երևանի Ս.Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, 1979-83թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժնում։ 1984-88թթ աշխատել է ՀՀ ռադիոհեռուստապետկոմի «Ակունք» ազգագրական համույթում որպես երգչուհի։ 1989-91թթ աշխատել է ՀՀ թատերական ֆոնդի «Ակունք» ազգային համույթում որպես երգչուհի։ 1994-99թթ աշխատել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթում որպես երգչուհի, 2016թ-ից՝ ՀՀ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթում որպես բարձր կարգի արտիստ։ «Ակունք» համույթի կազմում համերգային շրջագայությունների է մեկնել բազմաթիվ երկրներ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստանի Դաշնություն, Իտալիա, Գերմանիա, Բելգիա, Հնդկաստան։ 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող «Ակունք» ազգագրական համույթում որպես արտիստ։

Spread the love