Նարե Փիրումյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2005թ. հունվարի 13-ին, Երևանում: 2009-14թթ հաճախել է «Նոր ոճ» պարային ստուդիա: 2011թ. ընդունվել է Հրանտ Դինքի անվան 44 հիմնական դպրոց, իսկ 2014թ.` Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժին: Դպրոցական տարիներին մասնակցել է քոլեջի բոլոր ներկայացումներին և համերգներին: Պարել է «Կոպելիա» բալետից մի հատված, «Ռուբինշտեյնի վալս», «Վերակենդանացած արձանը», «Քաչալ ոզնի» և այլ բալետային համարներում: Երկու տարի շարունակ հանդես է եկել Հովհաննես Դիվանյանի «Մարդուկ-Ջարդուկը» բալետի 2-րդ գործողության մենադերերում և Գորսկու «Դոն Քիշոտ» բալետի 2-րդ գործողության գնչուական մենապարերում: Ավարտական կուրսում պարել է Դավիթ Գալստյանի «Վերադարձ արմատներին» և «Ռայմոնդա» բալետներում: 2023թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին /հեռակա ուսուցում/։ Նույն թվականին որպես պարուհի մի քանի ամիս պրակտիկա է անցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում, որից հետո անցել է աշխատանքի նույն անսամբլում։ Այդ ժամանակահատվածում մասնակցել է Գյումրիում կայացած Համահայկական 8-րդ խաղերի բացմանը, որի ժամանակ ներգրավված է եղել «Բուռանա», «Էշխեմեդ», «Ազգագրական», «Ֆլամենկո», «Հոյ նազան», «Կիլիկիա», «Վալս» պարային համարներում։

Spread the love