Նաիրի Զաքարյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1995թ. նոյեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքում: 2002թ. ընդունվել է Սոչիի թիվ 66 միջնակարգ  դպրոց, երկու տարի անց ընտանիքով տեղափոխվել է Երևան և 2005թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժին, որն ավարտել է 2013թ.: 2014թ. վերադարձել է Ռուսաստանի Դաշնություն` Չելյաբինսկ քաղաք, ընդունվել է աշխատանքի տեղի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ: Մենապարել է Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» ծաղրածուի և Մինկուսի «Բայադերկա» բալետային ներկայացումների մեջ «Ոսկե կուռք» /«Золотой божок»/ դերակատարումներով: 2017թ. տեղափոխվել է ՌԴ Կրասնոդարի մարզի Կրապոտկինո քաղաք, աշխատել է տեղի մշակույթի տանը մինչև 2020թ. որպես պարուսույց: 2021-23թթ ծառայել է հայկական բանակում: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love