Մովսես Հակոբյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1980թ. ապրիլի 18-ին, ՀՀ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1987-92թթ սովորել է Մրգաշատի երաժշտական դպրոցում։ 1995թ. ավարտել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1998-2000թթ ծառայել է հայկական բանակում որպես երաժիշտ։ 2003-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2000-23թթ աշխատել է ՀՀ մի շարք երաժշտական դպրոցներում և երաժշտական ուսումնարաններում որպես դուդուկի դասատու։ 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դուդուկահար։ Արժանացել է տարվա լավագույն դասատու մրցանակի և մի շարք պատվոգրերի։

Spread the love