Միսակ Ղարիբյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 1975թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1981-89թթ սովորել է Աբովյանի թիվ 5 միջնակարգ դպրոցում, 1985-89թթ՝ Աբովյանի Զ.Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում: 1989թ. մասնակցել է հանրապետական մրցույթի և ստացել 1-ին մրցանակ: 1989-93թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1994-99թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Աշխատել է բազմաթիվ երաժշտական համույթներում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քամանչահար, 2007թ-ից` որպես նվագախմբի կոնցերտմայստեր: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love