Մհեր Սահակյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1996թ. հուլիսի 28-ին, Երևանում: 2010թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2010-14թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2013թ. ընդունվել է «Բերդ» պարային անսամբլ, որի կազմում մասնակցել է բազմաթիվ փառատոների և միջոցառումների: 2016թ. անսամբլի կազմում ելույթներ է ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: 2018թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժինը: 2018-20թթ ծառայել է ՀՀ զինված ուժերի երգի-պարի «Սարդարապատ» պետական անսամբլում: 2019թ. անսամբլի կազմով ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love