Մերի Հովհաննիսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ. սեպտեմբերի 25-ին, Երևանում: 2010-19թթ սովորել է Երևանի Լ.Շանթի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում: 2007թ-ից հաճախում է «Կռունկ» պարային անսամբլ, որտեղ հանդես է եկել մենապարերով: Անսամբլի կազմում մասնակցել է համերգային շրջագայությունների: 2019-22թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական պարի բաժնում: Ավարտելուն պես ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին: 2020թ-ից հաճախել է, իսկ 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love