Մերի Հովհաննիսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2004թ. օգոստոսի 13-ին, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղում։ 2010թ-ից հաճախել է Ռոբերտ Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց, զուգահեռ սովորել է արվեստի դպրոցում: 2019թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պարարվեստի պետական քոլեջ: 2022թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը որպես ժողովրդական պարային համույթի դերասանուհի: 2022թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին: 2022-23թթ պարել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում, 2023թ-ից հաճախել է Հայաստանի պարի պետական անսամբլ, իսկ 2024թ-ից աշխատում է նույն անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love