Մերի Գալստյան

Երաժիշտ-քամանչահար

Ծնվել է 1998թ. հուլիսի 17-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքում։ 2007-14թթ սովորել է Ապարանի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2013-15թթ սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի վոկալ-էստրադային բաժնում։ 2020թ. ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականություն և նույն համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժինները, որպես քամանչահար և ժողովրդական նվագարանների և երգչախմբի դիրիժոր։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել պատվոգրերի, դիպլոմների։ 2015-17թթ աշխատել է «Հավասի» երիտասարդական աշուղական խմբում և մասնակցել մի շարք բարեգործական համերգների Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի մանկատներում և ծերանոցներում։ 2016թ-ից նվագում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Տոնիկա» ժողովրդական գործիքների անսամբլում։ 2018-19թթ աշխատել է Ապարանի արվեստի դպրոցում որպես կոնցերտմայստեր։ 2019թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես քամանչահար, զուգահեռաբար` Քանաքեռավանի արվեստի դպրոցում որպես քամանչայի դասատու։

Spread the love