Մարզպետ Փոթոյան

Երաժիշտ-ուդահար

Ծնվել է 1998թ. հունվարի 30-ին, Քանաքեռավանում: 2003-15թթ սովորել է Քանաքեռավանի միջնակարգ դպրոցում: 2015թ. ավարտել է Քանաքեռավանի արվեստի դպրոցը: 2015-19թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2016թ-ից դասավանդում է Քանաքեռավանի արվեստի դպրոցում, 2017թ-ից՝ Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: 2019թ-ից աշխատում է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում: 2019-21թթ աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում: Հանդես է գալիս նաև «Նարեկացի» նվագախմբում որպես ուդահար, որի կազմով 2015թ. հանդես է եկել մենահամերգով: Մասնակցել է մարզային և միջազգային մրցույթ-փառատոների՝ արժանանալով մի շարք մրցանակների: 2017թ. Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնին արժանացել է 1-ին կարգի դափնեկրի կոչման: 2021թ-ից աշխատում է նաև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես ուդահար:

Spread the love