Մարիետա Սարգսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է  2001թ. փետրվարի 19-ին, Երևանում:  2016-19թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում: Նույն թվականին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին: Ուսմանը զուգահեռ  2019-20թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես պարուհի: 2020-23թթ աշխատել է Երևանի Հ.Իգիթյանի անվան գեղագիության կենտրոնում որպես պարուսույց: 2023թ-ից հաճախում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլ, իսկ 2024թ-ից աշխատում է նույն անսամբլում որպես պարախմբի արտիստ:

Spread the love