Մարիաննա Սեմյոնովա

Մենապարուհի

Ծնվել է 1996թ. օգոստոսի 23-ին, Ղրիմում: 2003-10թթ սովորել է Երևանի Դ.Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոցում: 2010-14թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում: 2014թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին: Նույն թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ, ապա՝ մենապարուհի: Մենապարերից են՝ Լ.Պիպոյանի «Դառնում եմ», Տ.Մանսուրյանի «Մեղեդի», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», Ա.Բաբաջանյանի «Նոկտյուրն», Ա.Խաչատրյանի «Ուզունդարա», Վ.Մոցարտի «Մոցարտ», Պ.Չայկովսկու «Ռուսական պար»: Հյուրախաղերով հանդես է  եկել աշխարհի մի շարք երկրներում, մասնակցել միջազգային փառատոների: 2017թ. եղել է Բեյրութում, Չինաստանի Դունհուան քաղաքում, 2019թ.՝ Պեկինում, Թեհրանում: 2021թ. անսամբլի հետ մասնակցել է «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. հյուրախաղերով մեկնել է Ֆրանսիա, ելույթ ունեցել Փարիզում և Մարսելում: 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալգրի:

Spread the love