Մարիամ Խաչատրյան

Մենապարուհի

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 11-ին, Երևանում: 1997-2007թթ սովորել է Երևանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 2001-08թթ պարել է «Հայասա» պարային համույթում: 2007-10թթ սովորել է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի պարարվեստի բաժնում: 2008թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ, ապա՝ մենապարուհի: Պարել է Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն» մեկակտանի խորեոգրաֆիկ ներկայացման մեջ, Տ.Մանսուրյանի «Մեղեդի», Սայաթ-Նովայի «Աշխարհումս», Ա.Խաչատրյանի «Վալս», «Բալենի» և այլ պարային համարներում: 2013թ. «Բարեկամություն» անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի Սանկտ Պետերբուրգ, ապա՝ Բելոռուս, 2014թ.՝ Փարիզ, Լիոն, Մարսել, ապա` Իսրայել` ՀՀ մշակույթի օրերի շրջանակներում, 2017թ.՝ Բեյրութ, Չինաստանի Դոնղուան քաղաք: 2019թ. Պեկինում մասնակցել է «Ասիական քաղաքակրթության ֆորում» գալա-համերգին: 2022թ. Փարիզում և Մարսելում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա եզրափակիչ երկու գալա-համերգներին: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում: 2017թ-ից աշխատում է Երևանի թիվ 19 մանկապարտեզում որպես պարուսույց: 2017թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի:

Spread the love