Մարիա Խաչատրյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2005թ. օգոստոսի 15-ին, Երևանում։ 2011-13թթ սովորել է Երևանի Յ.Լեփսիուսի անվան թիվ 88 հիմանական դպրոցում։ Դպրոցական տարիներին հաճախել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն՝ պարելով լատինաամերիկյան պարեր։ Ստացել է դիպլոմներ սպորտային պարերի Հայաստանի բաց առաջնություններում՝ զբաղեցնելով 1-ին և 3-րդ տեղերը։ 2009-14թթ սովորել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչական խմբում, 2014-23թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջը՝ ստանալով բալետի դերասանուհի որակավորում։ Ուսման ընթացքում մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների` ստացել մրցանակներ, մասնավորապես՝ 2017թ. Սանկտ Պետերբուրգի Ժամանակակից արվեստի «New Vision» միջազգային մրցույթ-փառատոնին, 2-րդ մրցանակ, 2021թ. «Сияние»,  «Полет  души» մրցույթներ, Գրան Պրի մրցական: Պարել է Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման մեջ։ 2023թ. Պարի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ է ունեցել Դավիթ Գալստյանի «Վերադարձ արմատներին» նոր բեմադրությունում։ 2023թ. որպես պարուհի մի քանի ամիս պրակտիկա է անցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում, որից հետո անցել է աշխատանքի նույն անսամբլում։ Այդ ժամանակահատվածում մասնակցել է Գյումրիում կայացած Համահայկական 8-րդ խաղերի բացմանը, որի ժամանակ ներգրավված է եղել «Բուռանա», «Էշխեմեդ», «Ազգագրական» համարներում:

Spread the love