Լուսիկ Տիգրանյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1988թ. հունիսի 9-ին, Երևանում: 1995թ. ընդունվել է Երևանի Պ.Պռոշյանի անվան միջնակարգ դպրոց, որը 1998թ. անվանափոխվել է Հ.Կոջոյանի անվան գեղարվեստական դպրոցի: 1996թ. ընդունվել է «Բողբոջ» պարային համույթ, որտեղ մասնակցել է բազմաթիվ փառատոների` ստանալով մի շարք պատվոգրեր և շքանշաններ: Պարային համույթին զուգահեռ հաճախել է դաշնամուրային դասընթացների: 1998թ. տեղափոխվել է Ա.Սպենդիարյանի անվան միջնակարգ դպրոց: 2002թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ: 2006թ. ավարտել է քոլեջը և ընդունվել Հայաստանի պարի պետական անսամբլ որպես պարախմբի արտիստ: 2014թ. տեղափոխվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաք և տեղի հայկական համայնքում հիմնել է«Արևիկ» պարային համույթը: Համույթի շրջանակներում ծավալել է ակտիվ մշակութային գործունեություն, հանդես եկել մենապարերով: 2015թ. վերադարձել է Հայաստան ու կրկին աշխատանքի անցել Պարի պետական անսամբլում: 2015թ-ից «Մակսեդան» օտար լեզուների թեքումով դպրոցում դասավանդում է պար: 2019թ. աշխատանքի է անցել «Ուսում» hանրակրթական դպրոցում որպես պարի ուսուցչուհի, որտեղ կազմակերպել է տարաբնույթ միջոցառումներ: 2024թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի:

Spread the love