Լիլիթ Ղազարյան

Մենապարուհի

Ծնվել է 1980թ. հունիսի 30-ին, Երևանում: Սովորել է Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցում: Պարել է Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» մանկապատանեկան համույթում: 1992-96թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան: 1997թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Որպես մենապարուհի առաջին անգամ հանդես է եկել 1998թ. Ա.Խաչատրյանի «Սուսերով պար»-ում: Անսամբլում որպես մենապարուհի հանդես է եկել մի շարք ստեղծագործություններում` «Կռունկ», «Խաղ-պար», «Գարնանային անուրջներ», «Աստվածուհիներ» և այլն: Անսամբլում ժամանակ առ ժամանակ փոխարինել է բալետմայստերին, զուգահեռ դասավանդել է ստուդիայում, 2024թ-ից կատարել է փորձավարի պարտականություններ։ 2007-10թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2010թ.` ոսկե մեդալի, 2017թ.՝ ԼՂՀ ՊԲ պատվոգրի:

Spread the love