Լիանա Շահինյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 1999թ. մարտի 14-ին, Երևանում: 2007-12թթ սովորել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում: 2008-12թթ հաճախել է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային համույթ: 2012թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական պարերի բաժին: Քոլեջում սովորելու տարիներին ընդգրկվել է «Մարդուկ-ջարդուկ» և «Դոն Կիխոտ» բալետների համարների մեջ: 2016թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը և աշխատանքի անցել «Գոհար» երաժշտապարային անսամբլում որպես պարուհի: Անսամբլում հանդես է եկել հետևյալ մենապարերով՝ «Դդմաջազ», «Տոնաջազ», «Վալս»: 2020թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2021թ. անսամբլի հետ մասնակցել է «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: 2022թ. հյուրախաղերով մեկնել է Ֆրանսիա, ելույթ ունեցել Փարիզում և Մարսելում: Անսամբլում հանդես է եկել «Կյանք» զուգապարով:

Spread the love