Լևոն Սարգսյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ․ սեպտեմբերի 30-ին, Երևանում։ 2009-17թթ սովորել է Երևանի թիվ 75 միջնակարգ դպրոցում։ 2017թ․ ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ, որն ավարտել է 2021թ.: Նույն թվականին փորձաշրջան է անցել Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում։ 2021թ․ ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ։ 2022թ-ից զինվորական ծառայությունը անցկացրել է «Սարդարապատ» համույթում։ Ընթացքում ստացել է կրտսեր սերժանտի կոչում և արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի: 2024թ․՝ զորացրվելուց անմիջապես հետո վերականգնել է ուսումը ՀՊՄՀ-ում։ 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։

Spread the love