Լևոն Խաչատրյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 6-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում։ 1989-99թթ սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1994-99թթ՝ ՀՀ Գավառ քաղաքի արվեստի դպրոցում։ 2000-02թթ ծառայել է հայկական բանակում։ 2003-07թթ սովորել է Գավառի երաժշտական քոլեջում, 2008-12թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների ամբիոնում։ 2013թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դուդուկահար։

Spread the love