Քրիստինե Սիրեկանյան

Երաժիշտ-ուդահար

Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 19-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ﬕջնակարգ դպրոց-վարժարանը: 1994-2001թթ սովորել է Երևանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի ժողովրդական նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում՝ Վահան Ավետիսյանի ուդի դասարանում: 1999-2004թթ նվագել է «Փարվանա» ժողովրդական նվագարանների համույթում, որի կազմում բազմաթիվ հաﬔրգներով ելույթներ է ունեցել Հայաստանի մի շարք քաղաքներում, ինչպես նաև արտերկրում: 2004-09թթ սովորել է Երևանի Կոﬕտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական բաժնում՝ Միհրան Դեﬕրճյանի ուդի դասարանում: 2006-08թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2007-11թթ նվագել է «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթում, որի կազմում հաﬔրգներով ելույթ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև արտերկրում: 2009-11թթ դասավանդել է Հայաստանի ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցում: 2005թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես ուդահար և կոնցերտմայստեր: Նվագախմբի կազմում հաﬔրգներով հանդես է եկել Հայաստանի մի շարք մարզերում, արտերկրում:

Spread the love